Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծման համար

Ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծման համար
11.09.2015 | 12:27

Հայաստանի նախաձեռնությամբ ԵՏՄ-ում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմամբ: «Երեք ամիս առաջ մենք պաշտոնապես նամակով դիմել ենք Եվրասիական հանձնաժողովին և բոլոր անդամ պետություններին՝ առաջարկելով, որպեսզի սկսվի գործընթացը կապված Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ավելի արտոնյալ առևտրային ռեժիմի ձևավորման հետ»՝ ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: - «Արդեն կա որոշում, որ լինի աշխատանքային խումբ»: Փոխարտգործնախարարի խոսքով առաջիկայում սկսվելու են շուկայի, հնարավորությունների, ռիսկերի ուսումնասիրություններ:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ